Բունդեսթագի բյուջետային կոմիտեն հաստատել է դիրեկտիվների նախագիծ, որոնք վերաբերվում են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գերմանիայում գերի ընկած Կարմիր բանակի նախկին զինծառայողներին փոխհատուցում վճարելուն, հայտնում է vzglyad.ru-ն:
2.5 հազար եվրո փոխհատուցում ստանալու իրավունք ունեն խորհրդային ռազմագերիները, որոնք 22.06.1941 թ. – 08.05.1945թ. ժամանակաշրջանում գտնվել են Գերմանիայում գերության մեջ:
Նախկին ռազմագերիների հետնորդները իրավական հիմք չեն ունենա փոխհատուցում ստանալու, հայտնում է vzglyad.ru-ն:
Փոխհատուցում չեն ստանա նաև այն մարդիկ, որոնք կատարել են ռազմական հանցագործություններ, հանցագործություններ մարդկության դեմ, կամ նպաստել են այդպիսի հանցագործությունների կատարմանը:







































