Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ամերիաբանկը «ատկատ»-ո՞վ է վարկ տրամադրել. օֆշորի գործով հարցաքննվել են բանկի աշխատողները

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է «Օֆշորի գործի» դատական քննությունը:

Ամբաստանյալը Աշոտ Սուքիասյանն է, իսկ տուժողի աթոռին Փայլակ Հայրապետյանն է: Հենց տուժող կողմի միջնորդությամբ դատարանը վկաներ էր հրավիրել: Հարցաքննվեցին «Ամերիաբանկի» կորպորատիվ հաճախորդների սպասարկման գծով տնօրեն Գագիկ Սահակյանը և նույն բանկի խոշոր բիզնեսի վարկավորման բաժնի ղեկավար Սերգեյ Պետրոսյանը:
Վերջինս գործին վերաբերող ժամանակահատվածում՝ 2010-2011 թվականներին եղել է բանկի վարկային մասնագետներից մեկը, ով ուսումնասիրել է Աշոտ Սուքիասյանի ներկայացրած վարկային հայտը և բանկի վարկային կոմիտեին ներկայացրել է իր եզրակացությունը:

Աշոտ Սուքիասյանը, որպես «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի ղեկավար, 2010 թվականին դիմել է «Ամերիաբանկ»՝ աֆրիկյան Սիեռա Լեոնե երկրում իր կողմից շահագործվող ոսկու և ադամանդի հանքերից ոսկի ու ադամանդ արդյունահանելու, Հայաստան տեղափոխելու և Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու նպատակով վարկ տրամադրելու հայտով:

Բանկի վարկային կոմիտեն, լսելով վարկային մասնագետի եզրակացությունը, որոշել է Աշոտ Սուքիասյանի կոոպերատիվին տրամադրել 12 միլիոն դոլար վարկ, որը տրամադրվելու էր ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար՝ ըստ բիզնեսի զարգացման տվյալների: Բանկը 2010 թվականից մինչև 2011 թվականի հունիսի 15-ը Աշոտ Սուքիասյանին մաս-մաս տրամադրել է 10 միլիոն 700 հազար դոլար: Բայց նկատի ունենալով, որ վարկառուն սկսել է թերանալ իր պարտականությունների կատարման մեջ, բանկը բարձրացրել է վարկի տոկոսադրույքը՝ 12 տոկոսից հասցնելով 15 տոկոսի, ապա և բոլորովին չի տրամադրել մնացած 1 միլիոն 300 հազար դոլարը:

Վարկի տրամադրման համար բանկը որպես գրավ վերցրել է Աշոտ Սուքիասյանի հետ գործընկեր դարձած Փայլակ Հայրապետյանի՝ 50 միլիոն դոլար գնահատված գույքը, որից տուժող Հայրապետյանը զրկվել ու ներկա գործով ճանաչվել է որպես տուժող:
Փայլակ Հայրապետյանը դատական նիստի ժամանակ մի շարք հայտարարություններ արեց: Մասնավորապես՝ նա մեղադրեց «Ամերիաբանկին»՝ ասելով. «Սուքիասյանին փողն ա պետք եղել, բանկին՝ իմ ունեցվածքը, որ 50 միլիոն դոլար արժի: Սուքիասյանին ասել են՝ 10 միլիոնը քեզ ենք տալիս, մնացածը՝ մեզ… Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանն էլ սրանց հովանավորն են էղել… Ինձ խաբել են ի սկզբանե…»:

Ըստ Փայլակ Հայրապետյանի՝ բանկը իր որոշած վարկը մաս-մաս ուղարկել է օֆշորային գոտի՝ Կիպրոս՝ երեք կազմակերպությունների, որոնցից մեկը Աշոտ Սուքիասյանի անունով է եղել, մյուսը՝ Տիգրան Սարգսյանի, երրորդը՝ Կճոյանի: Հետո, ըստ Հայրապետյանի, այդ գումարները վերադարձրել են Հայաստան, «Կճոյանի համար ավտո են առել, իրենք ինչ ուզեցել՝ արել են…»:
Հայրապետյանը նաև հայտարարեց, թե իր նախկին իրավաբանը Սուքիասյանի հետ համաձայնության է եկել ու իրեն փաստաթղթեր է ստորագրել տվել:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը հայտարարեց, որ Հայրապետյանի նախկին իրավաբանը դատարանում արդեն ցուցմունք է տվել, նա նայել է Հայրապետյանի աչքերին ու ասել է, որ բոլոր փաստաթղթերը Հայրապետյանի համաձայնությամբ են կազմվել…

Բանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը, պատասխանելով հարցերին, ասաց, որ վարկը Աշոտ Սուքիասյանի ներկայացրած պայմանագրերի հիման վրա իրենք փոխանցել են Կիպրոսում գրանցված ընկերությունների, քանի որ աֆրիկյան Սիեռա Լեոնեում բանկային համակարգը զարգացած չէ: Բանկը հաշվի է առել, որ խոշոր վարկը տրամադրում է նաև Հայաստանից դուրս գործող բիզնեսի զարգացման համար, չի կարող գնալ Սիեռա Լեոնե ու պարբերաբար մոնիթորինգ անել, թե ինչպես են ծախսվում վարկային միջոցները, դրա համար էլ բարձր արժեքով գրավ է վերցրել՝ որպես վարկի ապահովման միջոց:

Աշոտ Սուքիասյանը նոր սկսվող բիզնեսի համար չէր վարկը ուզում, բանկը տեղեկություններ ուներ, որ նա հենց ադամանդագործության ասպարեզում գործունեություն է ծավալում, ու ցանկացել են, որ Հայաստանում ավելի զարգանա ադամանդագործությունն ու ոսկերչությունը:
Բանկը իր պայմաններն է առաջարկել, վարկառուն ու նրա համար գրավադնողը համաձայնել են բանկի պայմաններին:
Պաշտպանական կողմի հարցին՝ Գագիկ Սահակյանը պատասխանեց, թե չի եղել բանկի կողմից կատարված մի փոխանցում, որ փողերի լվացման հետ կապ ունենա: Իրենց ցանկացած մեծ գործարք Կենտրոնական բանկը «լուպայի» տակ ստուգում է. «Մեր բանկը չէր կարող ներգրավված լինել փողերի լվացման մեջ, մենք հեռուն գնացող նպատակներ ունենք…»:
Պաշտպանական կողմի հարցադրմանը նախագահող դատավորը դիտողություն արեց. «Ձեր հարցադրումը իրավական կատեգորիայից է: Բանկին ասում եք՝ փողերի լվացման մեջ ներգրավվե՞լ եք: Բանկը կասի՝ այո՞»:

Տուժողի ներկայացուցիչն ասաց, թե Աշոտ Սուքիասյանն իր վստահորդին ասել է, որ բանկին գումար է թողել՝12 միլիոն դոլար վարկ ստանալու համար, այսինքն՝ «ատկատ» է կատարվել:
Բանկի ներկայացուցիչն ասաց, թե Սուքիասյանն իրեն «մի լուցկու չոփ էլ չի տվել»: Իսկ ամբաստանյալը հայտարարեց, թե Փայլակ Հայրապետյանին ուզում էին զրպարտության համար դատել: Իր ու «Ամերիաբանկի» հարաբերությունները միշտ եղել են բարձրության վրա, ինքը դժգոհ է մնացել միայն, որ բանկը վերջում բարձրացրել է տոկոսն ու չի տվել վարկի վերջին՝ 1 միլիոն 300 հազար դոլարը:
Բանկի աշխատողները պնդեցին, թե վարկ ստանալու համար հարկավոր չէ բիզնես ծրագիր ներկայացնել, այդ բիզնես ծրագիր ասվածը «ֆորմալ» փաստաթուղթ է: Իսկ տուժող Հայրապետյանը անվերջ հայտարարում էր, թե այդ դեպքում ինչո՞ւ են բանկից առաջարկել, որ Աշոտ Սուքիասյանը բիզնես ծրագիր կազմելը պատվիրի հենց «Ամերիա» ՓԲԸ-ում ու դրա համար նա վճարել է ոչ ավել, ոչ պակաս՝ 6 հազար դոլար: «Եթե բիզնես ծրագիրը հարկավոր չէր, ուրեմն բանկը գողացել է իմ 6 հազար դոլարը»,- անվերջ կրկնում էր տուժողը:

Բանկի աշխատողները ժխտեցին, որ իրենց վրա որևէ մեկը, այդ թվում՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կարող էր ճնշում գործադրել կամ ստիպել, որ իրենք վարկ հատկացնեն Աշոտ Սուքիասյանի «Ձորաղբյուր» արտադրական կոոպերատիվին:
Բանկի աշխատողները նշեցին , թե Աշոտ Սուքիասյանը ներկայացրել է լիցենզիաներ՝ Սիեռա Լեոնեի պետական հողերից 810 հազար հեկտարը օգտագործելու իրավունքի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում