ԵՄ-ի անդամ-երկրները 3 տարվա ընթացքում պետք է հրաժարվեն ազգային գնահատականների չափանիշներից և փախստականներ ընդունելու քաղաքականությունում սկսեն ղեկավարվել անվտանգ երկրներ ապաստան խնդրողների ծագման միասնական ցուցակով` կազմված Եվրահանձնաժողովի կողմից, հայտնել է ասամբլեայի մամլո ծառայությունը: Այդ ցուցակի ստեղծման համար հինգշաբթի քվեարկել են քաղաքացիական ազատությունների հարցով Եվրախորհրդարանի կոմիտեի նիստում, հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն ԵՄ գործող հրահանգի` համայնքի անդամներին թույլատրվում է կազմել և հետևել փախստականների ծագման անվտանգ երկրների սեփական ցուցակներին:
Եվրահանձնաժողովի կարծիքով` միասնական ցանկում հարկ է ընդգրկել Ալբանիան, Բոսնիան և Հերցոգովինան, Կոսովոն, Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան և Թուրքիան: ԵՀ-ի տվյալներով` ապաստան խնդրողների 17 %-ը դիմել են այդ 7 պետություններից, որոնք համապատասխանում են միջազգային պաշտպանության տրամադրման և զրկման ընդհանուր կանոններին:











































