Անցած դարի 90-ական թթ. ամերիկյան դերասան Ռիչարդ Գիրը և սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը համարվել են Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը, բայց չնայած դրան՝ զույգը բաժանվեց:
Այդ մասին Սինդին հաղորդել է «Օփրայի մասթեր-կլաս» հաղորդման ժամանակ: Մոդելը վստահ է, որ իրենց միությունը քանդվեց 17 տարվա տարիքային տարբերության պատճառով: Այն ժամանակ Սինդին ավելի քան 20 տարեկան էր: Դա կնոջ այն տարիքն է, երբ նա սկսում է ինքն իրեն հասկանալ, մեծանալ և ամբողջ ընթացքում փոխվում է: Տղամարդու համար դժվար է անընդհատ հասնել իր ընկերուհու փոփոխությունների հետևից, հատկապես երբ նա արդեն ձևավորված մարդ է: Սինդին բազմիցս ցանկացել է ոչ թե ամուսնու հետևից, այլ նրա կողքով գնալ՝ որպես գործընկեր ու ընկեր:
Դրա փոխարեն Ռիչարդ Գիրը նրան սովորեցրել է սառնասրտորեն մոտենալ փառքին:











































