Ծննդաբերությունից հետո Ժաննա Ֆրիսկեն նիհարել է 15 կգ-ով: Այս մասին հաղորդում է Viva.ua-ն:
«Յոգայի հետ իմ «սիրավեպը» սկսվել է դեռևս Հնդկաստանում: Այն անմիջապես գրավեց ինձ: Եվ ահա, արդեն մոտ 10 տարի ես ինքնուրույն պարապում եմ տանը, համերգային շրջագայությունների ընթացքում, երբեմն՝ մարզասրահում: Հատկապես գրավիչ է մարմնամարզության և փիլիսոփայության ներդաշնակ համադրումը: Պարապմունքների ընթացքում ներդաշնակություն եմ զգում և ունակ եմ այնպիսի վարժություններ կատարել, որոնց մասին նախկինում չէի էլ մտածում»,- ասել է Ժաննան՝ բացահայտելով իր գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը:
Իհարկե, միայն մարմնամարզության շնորհիվ դժվար էր նիհարել, իսկ հատուկ սննդակարգի կերակրող մայրը չէր կարող հետևել. չէ՞ որ նա որդու մասին պետք է հոգ տաներ:











































