Ամերիկյան Գուանտանամո ռազմաբազայի բանտի նախկին բանտարկյալների մոտ 8․3%-ը ենթադրաբար վերադարձել են ահաբեկչական գործունեության, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ հայտնել է Գուանտանոմոյի փակման գծով ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Լի Վոլոսկին, հայտնում է RIA Novosti-ն:
«144 մարդուց 12-ը՝ ներառյալ 2 մահացածներ, որը կազմում է 8․3%-ը, կասկածվում են ահաբեկչական կամ ապստամբ գործունեության մեջ ազատվելուց հետո»,- հայտնել է Վոլոսկին: Նա նշել է, որ հետախուզական տվյալները վկայում են, որ նախկին բանտարկյալներից 7-ի ահաբեկչական գործունեությունը հաստատված է:
Պետդեպարտամենտի տվյալներով՝ Գուանտանամոյում ներկայումս մնում է 79 բանտարկյալ:






































