«Ուիմբլդոն-2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչում կմրցակցեն ֆրանսուհի Մարիոն Բարտոլին և Բելգիայի ներկայացուցիչ Կրիստեն Ֆլիպկենսը։
Քառորդ եզրափակիչում Բարտոլին 6։4, 7։5 հաշվով առավելության հասավ ամերիկուհի Սլոան Սթիվենսի նկատմամբ, իսկ Ֆլիպկենսը 4:6, 6:3, 6:4 հաշվով հաղթեց չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովային:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են լեհ Ագնեշկա Ռադվանսկան ու գերմանուհի Սաբինա Լիսիցկին։









































