Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները հուլիսի 7-ին աճել են, ինչը պայմանավորված է Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) ներկայացրած տվյալներով, որոնք առնչվել են ԱՄՆ-ում այդ վառելիքի պաշարների կրճատմանը:
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 0.47 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 49.03 դոլար, իսկ ահա WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը աճել է 0.51 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 47.67 դոլար:
API-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում նավթի պաշարները անցած մեկ շաբաթում կրճատվել են 6.7 միլիոն բարելով: Փորձագետներն ակնկալում էին 2.6 միլիոն բարելի անկում: