Google ընկերությունը իր՝ հավելյալ իրականության ակնոցները զինել է դիտակիչով: Այս մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Դիտարկիչն ունի մի շարք սահմանափակումներ՝ պայմանավորված ակնոց-համակարգչի առանձնահատկություններով:
Այցելությունը կայքեր կցված է որոնման գործառույթին: Բացված էջերին օգտատերը կարող է անցում կատարել՝ պարզապես գլուխը համապատասխան ուղղությամբ շրջելով:
Glass-ը չի կարողանա ճիշտ վերարտադրել տեսահոլովակների մի մասը, մասնավորապես Flash տեխնոլոգիա պահանջողները: Google-ը, սակայն, ընդլայնել է սարքի ձայնային կառավարման հնարավորությունները:










































