«Ընթացակարգերում երևի թե կան բացեր, որոնք ժամանակի ընթացքում ի հայտ են եկել, այդ բացերը շտկելու, վերացնելու համար հիմա ժամանակ է պետք»,- այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա որոշմանը, որով սոցիալական փաթեթի հանգստի բախադրիչն անորոշ ժամկետով կասեցվեց:
Մանվել Բադալյանը նշեց, որ քաղաքացիները հանգստյան տների հետ կեղծ պայմանավորվածություներ են ձեռք բերել, ձևակերպումներ արել և իրականում չեն հանգստացել, ֆինանսական փոխանցումներ են կատարել հանգստյան տներին: «Առաջին լրատվական»- ի հարցին՝ մեկ-երկու մասնավոր դեպքերը փաստորեն բարդվեցին բոլորի վրա՞, Մանվել Բադալյանը պատասխանեց, որ դրանք մասնավոր դեպքեր չեն:
«Կարծեք թե բավականին մեծ ծավալներ դա ունի և կարծում եմ՝ դուք ինձ հետ համաձյան կլինեք, որ պետական միջոցներ են սոցփաթեթին տրամադրվող միջոցները, և այդ պետական միջոցների վատնում չպետք է թույլ տանք»,- նշեց Մ. Բադալյանը՝ հավելելով, որ պետք է այս խնդիրը օպերատիվ լուծվի:
Մանրամասները՝ տեսանյութում:







































