Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները երկրի հարավարևելյան հատվածում գտնվող Շըրնաք նահանգում հարվածներ են հասցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին: Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ հարվածները հասցվել են առավոտյան ժամը 09.33-10.45-ը: Շըրնաք նահանգի Գյուչլուքոնաք և Ջուդի շրջաններում հասցված ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է PKK-ին պատկանող 7 թիրախ:







































