Ռուս զբոսաշրջիկների շրջանում մերձավոր երկրներից ամենամեծ պահանջարկն ունեն Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ղրղըզստանը և Ադրբեջանը: Այս մասին են փաստում Tutu.ru զբոսաշրջային կայքի փորձագետները գնված ավիատոմսերի վերաբերյալ տվյաների հիման վրա։
Այս տարվա հուլիսի տվյալներով՝ 2015-ի հուլիսի համեմատ ավելի քան 2 անգամ աճել է կայքում Մոսկվայից Երևան, Բաթում և Բաքու գնված տոմսերի քանակը։ Դեպի Երևան ավիատոմսի միջին գինը նվազել է գրեթե 6 տոկոսով՝ 2015-ի հուլիսի համեմատ (9330 ռուբլուց նվազելով մինչև 8792 ռուբլի):
Օրերս հայտնի դարձավ, որ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը գրեթե կրկնապատկել է Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի գները՝ Վերին Լարսի անցակետի փակ լինելու պատճառով։






































