Բրիտանական Լեսթեր քաղաքի բնակչուհի Հայդի Ուեսոնը աղջիկ է ունեցել «Գլաստոնբերի» փառատոնում The Rolling Stones-ի ռոք համերգի ժամանակ՝ հայտնում է The Daily Mail-ը:
Կինն ասել է, որ իրեն լավ է զգում ու շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն օգնություն են ցուցաբերել:
Նորածինը և մայրիկը ներկայում տեղափոխվել են Սոմերսեթ դքսության ծննդատուն:
«Գլաստոնբերիի» կազմակերպիչները շնորհավորել են Ուեսոնին ու հրավիրել են դարձյալ այցելել միջոցառմանը:
Կինը երկունքի ցավեր էր զգացել համերգի ժամանակ ու օգնություն խնդրել:
Հունիսի 29-ին The Rolling Stones-ը իր պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ փառատոնում:







































