Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցուցարարները հավաքվում են «Ալ-Քուբա» նախագահական նստավայրի մոտ՝ հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Հաղորդվում է նաև, որ Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի երկու պաշտոնական ներկայացուցիչները՝ Օմար Ամերը և Իհաբ Ֆահմին, հրաժարական են տվել: Նրանց հիմնական պարտականությունը եղել է ԶԼՄ-ների փոխգործունեությունը՝ ներառյալ նախագահի դիրքորոշման մասին հայտարարելը:
Ավելի վաղ հրաժարական են տվել նաև Եգիպտոսի կառավարության մի քանի նախարարներ, այդ թվում՝ ԱԳ նախարար Մուհամադ Քամել Ամրը: Նման քայլը նրանք մեկնաբանում են Մուրսիի վարած քաղաքականության հետ անհամաձայնությամբ:












































