NASA-ի աշխատակիցները հայտարարել են Twitter միկրոբլոգների ցանցում իրենց օգտահաշվի կոտրման մասին այն բանից հետո, երբ մոլորակների ու համաստեղությունների լուսանկարների փոխարեն սկսել են հրապարակվել էրոտիկ բովանդակությամբ լուսանկարներ՝ հայտնում է life-ը։
Ինչպես ավելի ուշ պարզել են մասնագետները՝ էջը կոտրվել է «պոռնոբոտների» կողմից, որոնք ստեղծվել են ցանցահենների կողմից էրոտիկ կայքերի խթանման համար։
Կիսամերկ աղջիկների լուսանկարներն ուղեկցվել են հղումներով, որոնք տանում են պոռնոկայքեր։ Տիեզերական գործակալության մասնագետներին հաջողվել է արագ վերադարձնել հասանելիությունը կայքին։
«Մեր օգտահաշիվը ժամանակավորապես արատավորվել էր։ Մենք վերադառնում ենք աշխատանքի՝ պատմելու ձեզ նոր մոլորակների բացահայտման մասին»,- հայտնել են NASA-ի աշխատակիցները։










































