ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Լորետա Լինչը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ մեղադրանքներ չեն առաջադրվի՝ կապված ծառայողական նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները հայտարարել էին, որ բյուրոն հիմքեր չի գտել Քլինթոնի քրեական հետապնդման համար։ Նրանք պարզաբանել են, որ իրենք չեն հայտնաբերել նախկին պետքարտուղարի անձնական փոստային սերվերի կոտրման ապացույցներ։
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը 2009-2013թթ. պետքարտուղար եղած ժամանակ ծառայողական և մասնավոր նամակագրություն է իրականացրել սեփական մասնավոր սերվերով։







































