Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին վերստին հնչեցրել է տարածաշրջանի անկախության մասին հանրաքվե անցկացնելու մասին իր արած նախկին կոչը։
Բարզանին այդ մասին հայտարարել է Փեշմերգիայի զինվորականների ու նրանց ընտանիքների հետ հանդիպման ժամանակ։ Բարզանին հույս է հայտնել, որ Ռամադանի ավարտից հետո Հյուսիսային Իրաքի քաղաքական բոլոր կառույցների ներկայացուցիչները կհավաքվեն՝ քննարկելու համար հանրաքվեի թեմաները։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է մանրակրկիտ դիտարկել Բաղդադի հետ Էրբիլի փոխհարաբերությունների հարցը։ Բարզանին անկախության հանրաքվեի մասին կոչ էր արել նաև հունիսի 23-ին։






































