«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ կբողոքարկի իր դատավճիռը: Այդ մասին հայտնում է AFP-ը:
Կատալոնական ակումբի առաջատարն ու իր հայրը դատապարտվել են 21 ամսվա ազատազրկման: Նման որոշում է կայացվել նրանց՝ հարկերի վճարումից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Մեսսին ու հայրը կասկածվում էին 2007-09թթ ժամանակահատվածում գովազդային պայմանագրերց ստացված եկամուտները քողարկելու ու ֆինանսական մեքենայություններ կատարելու մեջ:











































