Եգիպտոսի կառավարության ղեկավար Հիշամ Քադիլը ենթադրաբար հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիին: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական թղթակցին:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երեքշաբթի Եգիպտոսի նախարարների կաբինետի նիստին չեն մասնակցել նաև պաշտպանության և ներքին գործերի նախարարները:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Կահիրեի «Ալ-Կոբա» նախագահական նստավայրի մոտ հավաքվում են երկրի ղեկավարի հակառակորդները:










































