Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները համաձայնվել են կառավարական ուժերի կողմից առաջարկված հրադադարին` Իդ ալ-Ֆիթր մուսուլմանական պահքի ավարտի տոնի պատվին: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք՝ Սիրիայի զինված հեղափոխական խմբերս, ողջունում ենք Իդ ալ-Ֆիթրի ընթացքում հրադադար հաստատելու ցանկացած փորձը: Մենք հայտարարում ենք, որ կպահպանենք դա այնպես, ինչպես դա կանի հակառակ կողմը»,- գրել է բարձրաստիճան աշխարհազորայիններից մեկը Twitter-ում:









































