Ֆրանցիսկոս պապը պատրաստվում է այցելել Իտալիայի Լամպեդուզա կղզի, որպեսզի աղոթի Եվրոպայի ճանապարհին նավաբեկության ենթարկված անօրինական ներգաղթյալների համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վատիկանի հայտարարության մեջ ասվում է, որ Հռոմի պապը խորապես ցնցված է Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող նավի՝ Լամպեդուզայի ափերի մոտ հունիսին տեղի ունեցած հերթական նավաբեկության մասին լուրով, երբ զոհվել էր 7 մարդ: Այցը, ինչպես սպասվում է, լինելու է շատ համեստ:
Լամպեդուզան գտնվում է Թունիսից 120 կմ-ի վրա, այդտեղով է անցնում աֆրիկացի ներգաղթյալների հիմնական հոսքը:
Տասնյակ մարդիկ են վերջին տարիներին փորձել հայտնվել Եվրամիությունում Լամպեդուզայի միջոցով։ Նրանք հաճախ տեղափոխվում են գերծանրաբեռնված, վատ պատրաստված նավակներով:
Ֆրանցիսկոս պապը կոչ կանի տեղացիներին օգնել Աֆրիկայից ժամանած մարդկանց ու կհանդիպի ողջ մնացած փախստականների հետ:










































