Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

«Եղբայրական Ռուսաստանը հայոց ցեղասպանություն է նախապատրաստում»

Վերջերս լայն քննարկման առարկա է դարձել Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած զենքի խոշոր խմբաքանակի թեման:

Ռուսական «Վեդոմոստի» լրատվամիջոցի համաձայն՝ Ռուսաստանը մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարել Ադրբեջանին: Դրանք են՝ երեք գումարտակ Т-90С տանկ, մոտ երեք գումարտակ զրահամեքենա, մեկ դիվիզիոն «Մստա-Էս» հրետանային ինքնագնաց կայանք, մեկ դիվիզիոն «Սմերչ» ԲՄ-30 համազարկային հրթիռային համակարգ, մեկ դիվիզիոն «Վենա» ինքնագնաց հրետանային կայանք և մեկ ստորաբաժանում «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգ:

 karabakh-open.info-ն  այս մասին զրուցել է ԼՂՀ ինքնապաշպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ։

 -Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում Ռուսաստանը։

 -Ես չեմ հավատում, թե Ռուսաստանը զենք վաճառելով փորձում է Անդրկովկասում հավասարակշռություն պահպանել, հակառակը՝ թեժացնում է իրադրությունը. ավելի շուտ Ռուսաստանի բազան է հավասարակշռվում, որը Հայաստանին չի պատկանում: Ինձ ամենաշատը մտահոգում է «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի ձեռքբերումը։ Եթե Ցխինվալի ուղղությամբ տեղացած «Գրադի» համազարկերից 1600 մարդ է զոհվել, ապա ի՞նչ կլինի «Սմերչի» կիրառումը Ստեփանակերտի ուղղությամբ: Հազարավոր մարդիկ կզոհվեն, եթե ոչ ամբողջ բնակչությունը:

 -Չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանին ներռուսական գնով է զենք վաճառում, իսկ Ադրբեջանին՝ միջազգային:

 -«Ռուսաստանը ներռուսական գներով Հայաստանին անցած սերնդի զենք է վաճառում: Օրինակ՝ Т-72 տանկեր, որոնք ռուսները դուրս են գրում, իսկ իրենց երեք գումարտակ Т-90 է վաճառում: Ինչու՞ մեզ «Սմերչ», ինքնաթիռներ ու ուրիշ զենքեր չեն տալիս հավասարակշռության համար:

 – Վերջերս ռուսական «Իսկանդեր-М» տեսակի միջին հեռահարության հարվածային հրթիռային մի քանի համալիր է բերվել Հայաստան: Հենց այս փաստը կողմերին որպես հավասարակշռելու ապացույց է դիտվում:

 – Դրանք ռուսական ռազմաբազային են հանձնել, իսկ երբ որ մեզ տան ու մասնագետներ պատրաստեն՝ դա ուրիշ բան: Երկրորդն էլ՝ «Իսկանդեր-М»-ը հարվածելու է, ասենք, շտաբերի ուղղությամբ, որոնք կռվի ժամանակ հնարավոր է տեղահանված լինեն արդեն, իսկ նույն «Սմերչը» անմիջապես մեզ է սպառնում՝ բնակչությանը: Մարդիկ այդպես են ասում, որովհետև տեխնիկայից գաղափար չունեն: «Սմերչի» մեկ կայանքի համազարկը 67 հեկտար տարածք է ոչնչացնում: Դիվիզիոնում 18 կայանք է լինում, իսկ այսօր ադրբեջանցիները երկու դիվիզիոն ունեն:

 -Եթե Ռուսաստանից զենք չգնի, մեկ ուրիշից է գնելու, չէ՞, ասենք, Իսրաելից:

 -Թող գնի, գոնե կիմանանք, որ եղբայրական պետությունից չի գնում: Համ էլ աշխարհում «Սմերչ» միայն Ռուսաստանն է արտադրում, որը մասայական ոչնչացման զենք է:

 – Ըստ ռուս քաղաքագետներից մեկի՝ Ռուսաստանը նույն է կերպ է վարվում, ինչպես ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն, որոնք հավասարակշռություն պահպանելու համար միաժամանակ զենք են վաճառում Եգիպտոսին և Իսրաելին, Հունաստանին և Թուրքիային:

 -Իսրայելը ատոմային ռումբ ունի: ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն է՞լ ում են ատոմային ռումբ տալիս Իսրայելի տարածաշրջանում: Իսկ «Սմերչը» նույնն է մեր տարաշրջանի համար, ինչ ատոմային ռումբը: Երկու դիվիզիոն «Սմերչը» ատոմային ռումբի է հավասար:

 -ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զենքի վաճառքի վերաբերյալ այսպիսի մեկնաբանություն է արել. «Դա բիզնես է, դա շուկա է, սա ՌԴ-ի տնտեսությունն է»:

 -Համաձայն եմ՝ բիզնես է, բայց չասեք, թե եղբայրներ ենք: Դե որ բիզնեսմեն եք՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի դիմաց ինչու՞ չեք վճարում: Եթե որպես բիզնեսմեն եք պաշտպանում, ապա ինչու՞ չեք մեզնից փող գանձում: Բիզնեսով զբաղվող պետությունը շահի համար ցանկացած ժամանակ կարող է հանել ռազմաբազան ու հեռանալ: Կամ էլ՝ վաճառել մեկ այլ պետության: Ի դեպ՝ օրերս Մարտակերտի ազատագրման օրն էր, կարող եք գրել, որ ռուսներն են գրավել Մարտակերտը՝ Կիրովաբադում տեղակայված դեսանտա-գրոհային բրիգադը: Իհարկե, փողի դիմաց, չէ՞ որ այդ ամենը բիզնես է:

 Եղբայրական համարվող պետությունն այլ կերպ պիտի վարվի, եղբայրությունը բիզնես չէ:

 -Իսկ Հայաստանի ճա՞րն ինչ…

 -Կարծում եմ՝ եղբայրական Ռուսաստանը հայոց ցեղասպանություն է նախապատրաստում: Ես եմ ասում՝ մի մարդ, ով ապրում է Արցախում ու սպասում, թե երբ են իր ընտանիքի հանդեպ «Սմերչ» գործադրելու: Ըստ իս՝ նրանք նկատի ունեն Հայաստանի տարածքը, ոչ թե ժողովուրդը, երբ ասում են՝ պետք է ապահովենք Հայաստանի անվտանգությունը: Մանավանդ՝ պատմական փաստերը հենց դա են ապացուցում: Պետությունը բիզնես չէ, այլ շատ ավելի վեհ արժեք: Ռուսաստանը վերջապես պիտի կողմնորոշվի ՝ բիզնեսմե՞ն է, թե՞ լուրջ պետություն:

 Պուտինի խոսքերով՝ զինել մարդկանց, ովքեր սպանում են թշնամուն ու տեսախցիկի առջև ուտում ներքին օրգանները, հումանիզմի հետ ոչ մի ընդհանրություն չունի: Իսկ գիշերը մարդ կացնահարած ազգային հերոս Սաֆարովին զինելը հումանիզմի հետ կա՞պ ունի:

 Հայաստանը հույսն իր վրա պիտի դնի: Քսան տարի շարունակ գոռում ենք, որ ռազմաարդյունաբերությունը ոտքի կանգնեցի, բայց ապարդյուն…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում