Կիևի «Դինամո»-ի և ԽՍՀՄ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իգոր Բելանովը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Եթե «Սպարտակ»-ի դեմ խաղում (0:0) «Շախտյոր»-ի մեկնարկային կազմում լիներ նաև անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ Հենրիխ Մխիթարյանը, ամեն ինչ կարող էր այլ լինել:
Ամեն դեպքում, երկրպագուներին հետաքրքրում էր նաև թիմի նորեկների ելույթը: Կարծում եմ՝ Վոլովիկը, Վելինգտոնն ու Ֆրեդը լավ տպավորություն գործեցին»,- Sport-express-ի հետ զրույցում հայտարարել է Բելանովը:







































