Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է ստանձնել Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը կարծում է, որ Պրեմիեր Լիգայում աշխատանքի փորձը կօգնի Մանչինիին հաջողության հասնել անգլիացիների հետ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ն գլխավորելու տարիներին Ռոբերտո Մանչինիին հաջողվել է դառնալ Անգլիայի առաջնության հաղթող:
Նշենք, որ Մանչինիի պայմանագրի ժամկետն «Ինտեր»-ի հետ լրանում է 2017 թվականի ամռանը:











































