Ռուսաստանը, Էկվադորն ու Իսլանդիան միակ երկրները չեն, որտեղ Էդվարդ Սնոուդենը կցանկանար ստանալ քաղաքական ապաստան, հայտնում է RBK-ն:
ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ ավելի քան 20 հայց է ուղարկել աշխարհի տարբեր երկրներ, հայտնել է WikiLeaks-ի ներկայացուցիչ Սառա Հարիսոնը, ով ուղեկցում է Սնոուդենին:
Բոլոր հայցերը երեկ ուշ երեկոյան փոխանցվել են «Շերեմետևո» օդանավակայանում ռուսական հյուպատոսության ներկայացուցչին: Դրանց ստացումը Մոսկվայում համապատասխան պետությունների դեսպանություններ արդեն սկսվել է:
Այդ երկրների թվում են Ավստրիան, Բոլիվիան, Բրազիլիան, Չինաստանը, Կուբան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Իտալիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Նիկարագուան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Իսպանիան, Շվեյցարիան ու Վենեսուելան:
Նորվեգիայի ԱԳՆ-ը հաստատել է Սնոուդենի՝ ապաստանի հայցի մասին տեղեկությունը:








































