Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

ՄԻՊ-ը և Կադաստրի պետական կոմիտեն համատեղ մշակել են կառավարության որոշման նախագիծ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համատեղ մշակել են ՀՀ Կառավարության որոշման նախագիծ:

Որոշման նախագիծը վերաբերում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի և դրա պահանջների հիման վրա ընդունված համապատասխան Կառավարության որոշման մեջ առկա բացին: Այդ բացի, ինչպես նաև անձանց իրազեկված չլինելու հետևանքով անհարկի դժվարություններ էին ստեղծվում հատկապես վարձակալության պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը չեղարկելու համար: Մասնավորապես, պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձը անորոշ ժամկետով կնքված, օրինակ, վարձակալության պայմանագիրը սահմանված կարգով միակողմանիորեն դադարեցնելիս ստիպված է դիմել դատարան, որպեսզի կարողանա չեղարկել պայմանագրի մյուս կողմի իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակված «ՀՀ Կառավարության 2011թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մեջ սահմանվել է պարտավորություն նոտարների համար պայմանագիրը վավերացնելուց առաջ, իսկ անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից պայմանագրից բխող իրավունքների գրանցումից առաջ պայմանագրի կողմերին նախապես տեղեկացնել անորոշ ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում պայմանագրից բխող իրավունքների գրանցումը հետագայում միակողմանիորեն չեղարկելու սահմանափակումների և բարդությունների վերաբերյալ: Արդյունքում, անձինք տեղեկացված կլինեն և շահագրգռված կլինեն պայմանագրի ժամկետ նախատեսելու հարցում՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Օրերս վերոնշյալ նախագիծը փոխանցվել է ՀՀ Կառավարություն:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը, անդրադառնալով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ոլորտում մարդու իրավունքների վիճակին, նշել էր, որ Կադաստրի պետական կոմիտեն դրսևորել էր պատշաճ արձագանք Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին և էապես բարելավել է իր գործունեությունը, ինչի արդյունքում այդ ոլորտում էական և համակարգային թերացումներ չեն արձանագրվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում