Երեք կտորից բաղկացած կոստյումը, որը կարվել է 1973 թվականին հոլիվուդյան դերասան Սթիվ Մաքքուինի (1930 -1980) համար անհատական պատվերով, հուլիսի 9-ին Լե Մանում Artcurial աճուրդի տան կողմից կներկայացվի աճուրդի։
Տաբատից, ժիլետից և պիջակից կազմված հագուստը կարվել էր Բևերլի Հիլզում Albert Mariani-ի կողմից։ Լոտի արժեքը 8-10 հազար եվրո է։
Դատելով ամսաթվերից՝ տաբատն ու պիջակը կարվել են 1973 թվականի նոյեմբերի 6-ին, իսկ ժիլետը դերասանն ավելի ուշ է պատվիրել և ստացել է 1974 թվականի սեպտեմբերի 27-ին։








































