Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի միացել իր թիմին՝ Դոնեցկի «Շախտյոր»-ին, որն այս օրերին նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Մարզավիճակը պահպանելու նպատակով Հենրիխն այս օրերին մարզվում է ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ էլ լուսանկարվել է «Փյունիկ»-ի նորեկների՝ Պապիկյան եղբայրների հետ:












































