Կանադայի Վանկուվեր քաղաքում ավարտվել են «Մոխրագույնի 50 երանգները» սիքվելի նկարահանումները: Այդ մասին հայտնել է գրող Է.Լ. Ջեյմսը Instagram-ի իր էջում:
Նա շնորհակալություն է հայտնել նկարահանման խմբին՝ նրանց անվանելով «զարմանահրաշ մարդիկ», և երկու ֆիլմերի ռեժիսոր` Ջեյմս Ֆոուլիին:











































