Reddit-ի exjr_ կեղծանունով օգտատերը պատմել է այն մասին, թե ինչպես է Apple-ի սմարթ ժամացույցը փրկել իր մոր կյանքը, հայտնում է gazeta.ru-ն:
exjr_ խոսքով՝ նրա մայրը մաքրուհի է հյուրանոցներից մեկում, ընդ որում՝ նա որոշ քիմիկատների նկատմամբ ալերգիա ունի: Շենքի մաքրման ժամանակ կնոջ մոտ սկսվել է ուժեղ ալերգիկ ռեակցիա: Նա շտապել է դեղատուն, սակայն մոռացել է և´ սմարթֆոնը, և´ դրամապանակը: Նա նաև չի իմացել, թե իրեն ինչ հաբեր են հարկավոր:
Երբ կինը գնացել է դեղ գնելու, նրա Apple Watch-ը միացել է Wi-Fi-ին: Նա կարողացել է հաղորդագրությունը թելադրել որդուն, ով էլ պարզել է, թե ինչ դեղ է հարկավոր: Ապա որդին մտել է iCloud և ստուգել, թե ինչ քարտ է կցված Apple Pay-ին: Նա ասել է, թե ինչպես վճարել գնածի համար: Վերջում exjr_-ը հայտնել է, որ գոհ է իր Apple Watch-ի ընտրությունից, որը փրկել է մոր կյանքը:






































