Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը հանդես է եկել Համագործակցոըթյան և փոխօգնության ազգային կառույց ստեղծելու գաղափարով: Սադոյանի գաղափարը մասնակիորեն արժանացել է նաև Սերժ Սարգսյանի հավանությանը: Արշակ Սադոյանի հիմնավորումները՝ ստորև:
<Այսօր, երբ դեմոգրաֆիական ծավալուն տեղաշարժերի պատճառով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Սփյուռքում բնակվող հայերի քանակը մոտ երեք անգամ ավելին է դարձել քան հայստանաբնակներինը՝ մեր ջանքերի համադրման, մեր գումարային ներուժի արդյունավետ օգտագործման համար աշխարհով մեկ միասնական կառույցների ձևավորման խնդիրը առավել քան հրատապ է դարձել: Ապրիլյան դեպքերը ևս ցույց տվեցին՝ օր առաջ է պետք միավորված ուժերով դիմակայել բոլոր մարտահրավերներին:
Խնդիր դնելով ձևավորել Համազգային կառույցների այնպիսի մի հզոր համակարգ` որը հնարավորություն կտա Մեր Ժողովուրդին որպես միաձույլ կազմավորում, որպես նպատակային գործունեության ունակ ինքնուրույն սուբյեկտ ՝
- Պահպանել և զարգացնել իր կարողաթյուններն ու առանձնահատկություները.
- Հավասարի իրավունքով ներգրավվել և ակտիվ մասնակցությամբ նպաստել քաղաքակրթության համընդհանուր առաջընթացին.
- Դիմակայելով մարտահրավերներին իր արժանի, իր ուրույն տեղն ու դերը գրավել պատմական արդի զարգացումներում և
- Պայմաններ ստեղծել, որ ամենուր մեր հայրենակիցները ապրեն ավելի ապահովված, ավելի արժանապատիվ կյանքով՝
ՀՀ Հանրային խորհուրդը ներգրավելով կարող ուժերին մշակել է՝
Համագործակցոըթյան և փոխօգնության ազգային կառույցի, նրա Համազգաային խորհրդի, հանձնախմբերի, ծառայությունների, դրանց ձևավորման կարգի մասին (իրագործման լայն հնարավորություններ տվող) ծրագրեր, ինչպես նաև կառույցի հիմնադրման և մեկնարկի կազմակերպման ժամանակացույցը:
Այդ մշակումները արդեն ներկայացվել են ՀՀ Նախագահին և ընդհանուր գծերով արժանացել նրա հավանությանը:









































