ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Happy Birthday է երգել դստեր ծննդյան առթիվ՝ հայտնում է Time-ը։ Հուլիսի 4-ին Մալիա Օբաման նշել է 18-ամյակը, ինչը համընկել է ԱՄՆ Անկախության օրվա հետ։
Օբամայի համար սա վերջին Անկախության օրն է, որը նա նշել է որպես նախագահ։ Սպիտակ տուն էին ավանդաբար հրավիրվել զինծառայողներ և նրանց ընտանիքները, ինչպես նաև պետության ղեկավարի սիրելի կատարողները, այդ թվում՝ երգչուհի Ժանել Մոնեն և ռեփեր Քենդրիկ Լամարը։
ԱՄՆ նախագահը հավաքվածների առջև ելույթ է ունեցել, իսկ վերջում շնորհավորել դստերը։
Օբաման կատակել է՝ ասելով, որ հայրիկի գործը դուստրերին շփոթության մատնելն է։











































