Friday, 03 05 2024
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Տոն, որը միշտ մեզ հետ չէ

Հայաստանը եզակի, յուրահատուկ երկիր է, որտեղ տոնվում է Սահմանադրության օրը, սակայն գրեթե բոլորն են համոզված, որ Սահմանադրությունը պարզապես չի գործում:

Հայաստանում արդեն 21-րդ տարին է՝ նշում ենք Սահմանադրության օրը, 21 տարի է, ինչ ապրում ենք Սահմանադրությամբ: Սահմանադրությունն ըստ էության պետականության չափահասության յուրօրինակ փաստաթուղթ է, որը մենք ունենք, սակայն ակնհայտորեն չունենք «չափահաս պետականության» գիտակցում:

Սահմանադրությունն ընդունել ենք, անգամ հասցրել ենք երկու անգամ ըստ էության գրեթե հիմնովին փոխել, սակայն չի փոխվել մեր հակասահմանադրական գիտակցությունը, որ տեղափոխվել է խորհրդային իրականությունից: Այդ գիտակցությունը չի փոխվել, որովհետև կառավարող «էլիտաները» չեն դրել այդպիսի խնդիր: Սահմանադրությունը նրանց համար եղել է գործիք հասարակության դեմ, ոչ թե հանրային և պետական կյանքը կարգավորելու, կազմակերպելու, հասարակական-պետական համակեցության արդիական կանոններ մշակելու միջոց:

Կառավարող «էլիտաների» համար Սահմանադրությունը եղել է հասարակությանը զսպելու միջոց, մինչդեռ այդ փաստաթուղթը հանրային այն կոնսենսուսն է, որը կոչված է առաջին հերթին զսպել հենց կառավարիչներին, վերահսկել նրանց, դարձնել հաշվետու, դնել ազատության, հավասարության հիմքը: Ու քանի որ «էլիտաների» համար այդ խնդիրը չի եղել կարևոր, ավելին՝ Սահմանադրությունը քանի որ դիտվել է իրականում հենց անհավասարության իրողությունը ամրացնելու միջոց, «էլիտաները» որևէ քայլ չեն արել հասարակությանը սահմանադրական գիտակցության բերելու, սահմանադրական կարգի մտածողություն ձևավորելու ուղղությամբ: Որովհետև այդ դեպքում Սահմանադրությունը չէր լինի թուղթ, որը ենթակա է կամայական մեկնաբանությունների և մանիպուլյացիաների, ինչպես Հայաստանում է արդեն 21 տարի:

Սահմանադրական գիտակցությամբ հասարակություններում, որտեղ մարդիկ եկել են իրավունքի ուժի փիլիսոփայության, Սահմանադրությունն ու օրենքները թուղթ չեն, ոչ աշխատանքային օրվա առիթներ չեն, այլ ուժ են ամեն մի քաղաքացու համար, և լինելով ուժ ամեն մի քաղաքացու համար՝ դրանք դառնում են արդեն նաև պետության ուժն ու անվտանգությունը: Ահա թե ինչու են ուժեղ հենց այն պետությունները, որտեղ Սահմանադրությունը թղթից դարձել է գիտակցություն, իրական կարգ, մտածողություն, որտեղ իրավունքն է ուժ ծնում, ոչ թե հակառակը:

Հայաստանի իշխող համակարգը ունակ չէ լուծելու այդ խնդիրները: Բայց առանց դրանց լուծման հասարակությունն ունակ չէ որակապես բարձր մակարդակի դիմադրողունակ համակարգ ձևավորելու՝ ընդդեմ իշխանական ներկայիս համակարգի, ընդդեմ դրա թելադրած խաղի և կյանքի կանոնների:

Ըստ այդմ, Հայաստանում որակական փոփոխությունները հնարավոր են, եթե ձևավորվեն հանրությանը սահմանադրական գիտակցության, իրավունքի ուժի գիտակցության բերող այլընտրանքային էլիտաներ, իրական էլիտաներ: Այդ ժամանակ հուլիսի 5-ը կդառնա տոն, որը միշտ մեզ հետ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում