Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է բանակը հեղինակազրկելու նպատակով առաջիկա օրերին հնարավոր սադրանքների մասին և զգոնության կոչ է արել: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եգիպտոսի Զինված ուժերի հայտարարության մեջ, որը հայտնվել է Facebook-ի էջում:
Հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր զինվորականները կենտրոնացած են խիստ որոշակի տեղերում, որոնք նրանք կլքեն միայն զինվորական հրամանատարության հրամանով: Բազմության մեջ զինվորական համազգեստով մարդիկ պետք է կասկած առաջացնեն: Քաղաքացիներին կոչ է արվում մինչև զինվորական համազգեստով մարդկանց հետ համագործակցելը՝ պարզել նրանց ինքնությունը:
Զինվորականները քաղաքացիներին նախազգուշացրել են զինվորական համազգեստ անօրինական կրելու համար պատասխանատվության մասին:








































