Արգենտինայում սատկել է «աշխարհի ամենատխուր» սպիտակ արջ Արտուրոն, հայտնում է The Telegraph-ը: Կենդանին սատկել է Մենդոսա քաղաքի կենդանաբանական այգում 31 տարեկանում: Դա Արգենտինայում անազատության մեջ պահվող վերջին սպիտակ արջն էր:
Արտուրոն ԱՄՆ-ում է ծնվել: 8 տարեկանում նա տեղափոխվել է Արգենտինա:
Աշխարհում Արտուրոն հայտնի է դարձել 2014 թ.: Այն ժամանակ հաղորդվում էր, որ Արգենտինայի կենդանաբանական այգին հրաժարվել է Կանադային փոխանցել ընկճախտի մեջ ընկած սպիտակ արջին: Արտուրոյի աջակցության խնդրագիրը հարյուր հազարավոր ստորագրություններ է հավաքել, բայց անասնաբույժները հայտարարել են, որ արջը չափազանց ծեր է տեղափոխման համար:










































