Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նամազից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին քաղաքացիություն տրամադրելու հարցին:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի տարբեր նահանգներում ստեղծված փախստականների ճամբարներում ապրող սիրիացիների թվում կան նաև որակավորում ունեցող անձինք:
Նա ընդգծել է, որ իրենք ընդհանուր արժեքներ ունեն այդ անձանց հետ և ցանկանում են նրանց փրկել ներկայիս մարդասիրական խնդիրներից. «Մենք ճիշտ չենք համարում, որ այդ մարդիկ ապրեն վրանային ճամբարներում, և պատրաստ ենք նրանց տրամադրել Թուրքիայի քաղաքացիություն»:











































