Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները նվազում են թրեյդերների մոտ վերսկսված մտավախությունների ֆոնին, որոնք առնչվում են «սև ոսկու» շուկայում պահանջարկի հանդեպ առաջարկի գերազանցմանը:
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 49.58 դոլար: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.61 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 48.20 դոլար:
Ներդրողներն սպասում են նավթի համաշխարհային շուկայում առաջարկի ավելացում: