«Լացիո»-ի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան դեռ կարող է Միլանի «Ինտեր» տեղափոխվել: Միլանյան ակումբը ջանքեր է գործադրում` 29-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Միլանյան ակումբը 14 մլն եվրո է առաջարկել Կանդրևայի տրանսֆերի դիմաց, սակայն` ստանալով բացասական պատասխան «Ինտեր»-ը բարձրացրել է առաջարկվող գումարի չափը` հասցնելով այն 16 մլն-ի, այնուհետև 18 մլն-ի:
Այժմ միլանցիները վերջին առաջարկն են արել «Լացիո»-ին: «Ինտեր»-ը պատրաստ է 20 մլն եվրո վճարել Կանդրևայի տրանսֆերի դիմաց: Եթե առաջարկն այս անգամ ևս մերժվի, «Ինտեր»-ը կհրաժարվի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման մտքից: Այդ մասին հայտնում է Tuttosport-ը:








































