Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի (АТОР) փոխնախագահ Դմիտրի Գորինը հայտարարել է, որ դեպի Թուրքիա ուղեգրեր ձեռք են բերում իրենց դիմած ռուսաստանցիների միայն 30 տոկոսը:
«Դեֆիցիտ՝ որպես այդպիսին, չկա, ԶԼՄ-ները մի փոքր այլ կերպ են ներկայացրել։ Ներկայումս շատ են տեղեկատվական բնույթի դիմումները, սակայն դրանք գնումներ չեն։ Դիմումներից իրական գործարքների թիվը չի գերազանցում 30 տոկոսը»։
Նա ընդգծել է, որ Թուրքիա զբոսաշրջային տուրերի իրական գործարքների ցածր տոկոսի պատճառը գների մեջ է, մարդիկ հույս ունեն, որ ուղեգրերի գները կնվազեն։










































