Լինդսի Լոհանն իրեն հիանալի է զգում վերականգնողական կլինիկայում՝ նույնիսկ առանց իր սիրելի «դեղահաբի», հաղորդում է TMZ-ը:
Խոսքն «Ադերալ» կոչվող դեղամիջոցի մասին է, որը շատ երկրներում արգելվում է վաճառել և թմրանյութ է համարվում: Ուստի զարմանալի չէ, որ բուժման ժամանակ նրան արգելել են այն ընդունել: Լոհանն այդ պատճառով նույնիսկ մեկ այլ կլինիկա է տեղափոխվել:
Այժմ դերասանուհու ընկերները հայտնում են, որ նա իրեն հիանալի է զգում նույնիսկ առանց այդ դեղամիջոցի: ԼիԼոն ասել է, որ դեղահաբն անհրաժեշտ է համարել, քանի որ մի քանի տարի առաջ իրեն «ուշադրության պակաս և հիպերակտիվություն» են ախտորոշել: Այժմ բժիշկների նոր ցուցումներն ասում են, որ այդ ախտորոշումը, հնարավոր է, սխալ է եղել:











































