Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը դարձել է Նեապոլի պատվավոր քաղաքացի, տեղեկացնում է ANSA-ն: Համապատասխան որոշումն ընդունել է քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսի առաջարկով:
Այդ քայլով տեղեկան իշխանությունները որոշել են արտահայտել իրենց հիացմունքը, հարգանքը և երախտագիտությունը դերասանուհու նկատմամբ, որ մարմնավորում է Նեապոլի և ողջ Իտալիայի ժառանգությունը՝ ասվում է որոշման պաշտոնական տեքստում:
Սոֆի Լորենի պատվին հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 9-ին:











































