«Հոբիթի» ստեղծողները շարունակում են ուրախացնել իրենց երկրպագուներին նոր լուսանկարներով ու նկարահանման հրապարակից տեսաձայնագրություններով: Վերջերս Փիթեր Ջեքսոնը Facebook-ի իր էջում հայտնեց, որ Իեն ՄակՔելլենն ավարտել ֆիլմի վրա աշխատանքը:
Հաջորդ օրը Ջեքսոնը տեղադրեց տեսանյութ, որտեղ Օրլանդո Բլումը յուրահատուկ ձևով հրաժեշտ է տալիս նկարահանող խմբին՝ նա կատարել է մի հատված 10 ժամանոց տեսաձայնագրությունից, որը ստեղծվել էր YouTube-ում տեղադրված «Օղակների տիրակալը» ֆիլմի հատվածներից:
Տեսագրությունը հավաքել է 4 734 031 դիտում: Ջեքսոնի տեղադրած տեսանյութը հավաքել է 3 324 դիտոմով պակաս՝ 4 731 355:
Գրառումը, որտեղ տեղադրված էր վիդեոն, նույնպես պարունակել է Ջեքսոնի մեկնաբանություններ. «Եկել է Լեգոլասին«հրաժեշտ» տալու ժամանակը: Ինչ հրաշալի օր էր, Օրլանդոն մարտնչել է Օրկի հետ 12 ժամվա նկարահանումների ընթացքում: Դա կդառնա երրորդ «Հոբիթի» «Հինգ ռազմիկների մարտի» մաս: Երբ օրն ավարտվեց, մենք հրաժեշտ ենք տվեցինք Լեգոլասին, խմեցինք գարեջուր… ու չկարողացանք խանգարել այն ամենին, ինչ արել է Բլումը»:
Երրորդ «Հոբիթը» լույս կտեսնի այս տարվա դեկտեմբերի 13-ին:
Բացի Բլումից, ֆիլմում նկարահանվել են Իեն Մակքենենը, Քեյթ Բլանշետը, Հյուգո Ուիվինգը, Քրիստոֆեր Լին ու Էնդի Սյորքիսը:











































