Monday, 29 06 2026
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը

ԵՊՀ դիմորդների թիվը նվազել է

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստի սկզբում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայ ացրել է ընդունելության առաջին փուլի նախնական արդյունքները: Այս մասին  տեղեկացնում էՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Հունիսի 24-ին ավարտվել է միասնական քննությունների առաջին փուլը, այժմ ընթանում են միասնական քննությունների երկրորդ փուլը, ինչպես նաև բուհերում շարունակվում են բանավոր և ներբուհական քննությունները: Միասնական քննությունների առաջին, հիմնական փուլին հայտագրվել են 11375 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 428-ով: Երկրորդ փուլին հայտագրվել են 989 դիմորդ: Ներբուհական քննություններ հանձնելու է 892 դիմորդ: Ըստ բնակավայրերի դիմորդների ամենամեծ հոսքն եղել է Երևանից՝ 3610, հաջորդը Շիրակի և Լոռվա մարզերն են՝ համապատասխանաբար 939 և 930: Ամենաքիչ դիմորդները եղել են Վայոց Ձորի մարզից՝ 238: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից այս տարի բուհերը ստացել են 877 հայտ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 73-ով: Ըստ առարկաների ամենամեծ թիվն եղել են հայոց լեզու և հայ գրականություն առարկայի դիմորդները՝ 6266: Երկրորդ տեղում մաթեմատիկայի դիմորդներն են, որից քննություն են հանձնել 5328 դիմորդ, երրորդ տեղում անգլերենն է՝ դիմորդների 4822 թվով: Ամենաքիչ թվով դիմորդներն եղել են իսպաներեն և իտալերեն առարկաներից՝ համապատասխանաբար 8 և 1 դիմորդ, իսկ պարսկերենից միասնական քննություն հանձնող չի եղել: Ըստ բուհերի ամենամեծ թվով դիմորդներ, ինչպես և նախորդ տարիներին ունի Երևանի պետական համալսարանը՝ 3193 դիմորդ: Նախորդ տարվա համեմատ ԵՊՀ դիմորդների թիվը նվազել է: Երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 1083 դիմորդ: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական բժշկական համալսարանի դիմորդների թիվն այս տարի աճել է և այդ բուհերն առաջին հայտով ունեն համապատասխանաբար 971, 956 և 932 դիմորդ: Ընդունելության վերջնական արդյունքները պարզ կլինի քննությունների ավարտից հետո:

Ինչպես ընդունող հանձնաժողովին տեղեկացրել է ԳԹԿ տնօրենը, առաջին փուլում 1117 դիմորդ բացակայել է քննություններից, որոնցից 49-ի դեպքում քննությունները բժիշկի միջնորդությամբ՝ առողջական պատճառներով ընդհատվել են, 7 դիմորդ ծածկագրից և հեռախոսներից օգտվելու համար հեռացվել է քննությունից: Ստացած անբավարար միավորների պատճառով մրցույթից դուրս են մնացել 1530 դիմորդ: Միջին միավորները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոփոխվել: Մաթեմատիկայի, ֆիզիկայի քննական թեստերում այս տարի կատարվել են որոշ փոփոխություններ՝ փոխվել են ոչ թե առաջադրանքների և խնդիրների տեսակները, այլ թվային արտահայտությունները:

Գ. Մելիքյանի զեկուցմամբ՝ նախնական վերլուծություններով փոփոխությունների արդյունքները տեսանելի են հատկապես մաթեմատիկայի քննության պարագայում:
Անդրադառնալով միասնական քննությունների ընդհանուր պատկերին ԿԳ նախարարը նշել է, որ արդյունքների վերաբերյալ պետք է կատարվի վերլուծություն: «Մենք պետք է դիտարկենք առանձնացված ավագ դպրոցների, բուհերին կից վարժարանների և միջնակարգ դպրոցների միասնական քննությունների արդյունքները: Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե որ դպրոցների շրջանավարտներն են ավելի բարձր միավորներ ապահովել, որպեսզի դÕ ¡ կարողանանք ներդնել հանրակրթության ոլորտում հետագա քաղաքականության հիմքում: Մենք ունենք մասնագիտություններ և մասնագիտացումներ, որոնք չեն համալրվում՝ աշխատաշուկայում այսօր պահանջված չլինելու պատճառով: Մենք չենք կարող թույլ տալ, որ կրթությունն ու գիտությունը ծառայեն սոսկ աշխատաշուկայի պահանջների սպասարկմանը: Մենք ունենք մասնագիտական կարևոր ուղղություններ, որոնց ինքնապահպանումն ինքնին արժեք է»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը և բուհերի ռեկտորներին հանձնարարել ներկայացնել պետական հոգածության անհրաժեշտություն ունեցող այն մասնագիտությունների ցանկը, որոնք կարևորված են ինչպես հեռանկարային զարգացման, այնպես էլ մասնագիտական դպրոցի պահպանման առումներով:
Նախարարն առաջարկել է ռեկտորների խորհրդի առաջիկա նիստերից մեկում քննարկման դնել այդ առաջարկությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրենքի նախագիծն արդեն թևակոխել է քննարկումների փուլ:

Նիստի ընթացքում ռեկտորները մտահոգություն են հայտնել ընդունելության համակարգի մի շարք խնդիրների առնչությամբ՝ շեշտելով, որ դիմորդների քանակի ընդհանուր նվազումն անդրադառնում է բուհերի ֆինանսական կայունության, զարգացման հեռանկարի և կրթության որակի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում