Friday, 05 06 2026
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

Ըստ Ա.Ասատրյանի՝ ՀԱԿ-ից ու ՀՅԴ-ից առաջարկներ չեն ստացվել

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման վերաբերյալ օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի ԱԺ երկրորդ ընթերցմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը` չմասնավորեցնելով կոնկրետ ժամկետներ: Փոխնախարարը նշեց, որ նախագծի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո իրենք ստացել են մոտ 300 առաջարկ, որոնք այժմ վերջնական քննարկման փուլում են: «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե՝ ընդդիմադիր հիմնական երեք ուժերից (ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») ի՞նչ առաջարկներ կան, որոնք կարող են ընդունվել նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացնելիս, Ա. Ասատրյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ից ու ՀՅԴ-ից իրենք առաջարկներ չեն ստացել, իսկ «ժառանգությունը» 3-4 առաջարկ է ներկայացրել: «Առաջարկությունները տարբեր էին, վճարումների դրույքաչափերին վերաբերող առաջարկություններ կային: Պարզապես հիմա բոլորի բովանդակությունը հստակ չեմ հիշում, քանի որ 300 առաջարկի մեջ դժվար է առանձնացնել, թե որն է ընդդիմությանը: Ի վերջո, մենք ամբողջական ենք նայում այդ առաջարկներին, և որը որ ընդունելի է կամ քննարկման ենթակա, քննարկում ենք»,- նշեց Ա. Ասատրյանը: «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ի՞նչը կարող է փոխված լինել երկրորդ ընթերցման ներկայացվող նախագծում` առաջին ընթերցմամբ ընդունվածի համեմատ, Ա. Ասատրյանը պատասխանեց, որ կոնցեպտուալ որևէ փոփոխություն չի լինի: «Քանի որ խնդիրը նոր համակարգի ներդրմանն է վերաբերում, աշխատանքն անընդհատ է: Ի վերջո, մենք չունենք այսօր պատրաստի լուծումներ, և չկա որևէ անձ, որ միանշանակ ասի` սա է վերջնական ու պարտադիր լուծումը: Կոնցեպտուալ առումով նախագծում փոփոխություններ չեն նախատեսվում: Բայց հաշվի առնելով, որ այս օրենքները լրիվ նոր դաշտի ձևավորում և լրիվ նոր համակարգ են ենթադրում, խնդիրները շատ-շատ են, և մենք փորձում ենք նախագիծը կատարելագործել»,- նշեց Ա. Ասատրյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն բազմիցս հայտարարել են, որ իրենց համար ամբողջությամբ անընդունելի է կենսաթոշակային այս նոր համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում