Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի համար «Ինջիրլիքի» ավիաբազայի տրամադրումը կդառնա լուրջ քայլ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության ապահովման համար:՞
«Այն փաստը, որ Թուրքիան չի բացառում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից «Ինջիրլիքի» ավիաբազայի օգտագործման հնարավորությունը, թեև դա երևում է գրեթե սենսացիոն՝ հաշվի առնելով ոչ վաղ անցյալի սուր ճգնաժամը ռուս-թուրքական հարաբերություններում, ամեն դեպքում հիմքեր կան, որ դա կարող է դառնալ իրականություն:
Այսինքն՝ խոսքը ահաբեկչությանը հակազդելու հարցում միջազգային համագործակցության հրապարակի մասին է: Ռուսաստանն այդ համագործակցության անմիջական մասնակիցն է, ինչի համար էլ մեր ինքնաթիռների հայտնվելու հավանականությունը կախված է ոչ միայն ռուս-թուրքական հարաբերությունների վիճակից, այլև՝ ոչ պակաս չափով, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ փոխգործակցության առաջընթացի աստիճանից»,- ասել է նա:








































