Նախորդ ամիս Armtimes.com-ն անդրադարձել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի առեւանգման պատմությանը, որից շատ չանցած նույն Իսրայելյանը երկու անգամ հերքեց իր նախկին հայտարարությունները (Մաս 1, մաս 2) և պնդեց, թե տեղյակ չի եղել, որ իր զրուցակիցը լրագրող է եղել, այլ իմացել է, որ «իր ընտանիքի անդամ է»:
Armtimes.com-ը ներկայացնում է Արմեն Իսրայելյանի հետ կայքի նկարահանման այն հատվածները, որոնք չենք հրապարակել մինչ օրս, սակայն անհրաժեշտ է դա հանրայնացնել:
Հատկանշական է, որ Արմեն Իսրայելյանը պատմելով, թե որտեղ են իրեն պահել ասել է բառացիորեն հետևյալը. «Իր ա մոտ, բավոնց, բա առանց պահելու: Էտի էն տեղն ա, որ սաղին, ում էլ բերում են էնդե են պահում: Ես էլ եմ… ինք էլ ա ուղարկել, մարդ ենք գնացել բերել, ասենք, իրա հարցերով, բերել են ըտե, իրա պահեստում, արաղի պահեստում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:











































