Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը «Չանքայա» նստավայրում ընթացող կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կդառնան նախկինը:
«Ռուսաստանցի զբոսաշրջիկներն արդեն իսկ սկսել են այցելել Թուրքիա: Երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումն ու Թուրքիայում իրականացված ահաբեկչությունները խստորեն ազդել են Թուրքիայի զբոսաշրջային սեկտորի վրա:
Մենք վերադառնում ենք Ռուսաստանի հետ հին օրերին, կարգավորում ենք Իսրայելի հետ հարաբերությունները: ԵՄ-ին լիիրավ անդամակցելու գործընթացում թևակոխել ենք նոր ժամանակաշրջան, Սիրիայում այլևս չի կարող շարունակվել այս իրավիճակը»,- ասել է նա:












































