Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկչությունն ապացուցում է նմանատիպ սպառնալիքների մասին մյուս երկրների հետ տեղեկատվական արձագանքի կարևորությունը:
«Ռուսաստանն ու Թուրքիան պետք է աշխուժացնեն ու վերագործարկեն տեղեկատվության փոխանակման խողովակները՝ ահաբեկչությունները կանխելու համար: Ինչպես գիտեք, վերջին շրջանում չեն գործել Թուրքիայի հետ տեղեկատվության փոխանակման խողովակները:
Ներկայումս պետք է աշխուժացնել, վերագործարկել դրանք, սակայն դա ավելորդ անգամ ընդգծում է, թե որքան կարևոր է տեղեկատվության փոխանակման նման խողովակներն աշխատանքային վիճակում պահպանելը»,- նշել է Պեսկովը:











































