Ծագումով արտասահմանցի բժիշկները ապագայում ստիպված կլինեն հանձնել գերմաներենի թեստ, եթե աշխատում են Գերմանիայում: Այդ որոշման օգտին են միաձայն քվեարկել դաշնային հողերի առողջապահության նախարարները: Ատամնաբույժները, դեղագործներն ու հոգեթերապևտները նույնպես պարտավոր կլինեն անցնել այդ թեստը, նշում է Focus-ը:
Ռեյնլանդ-Պֆալցում արտասահմանցի բժիշկները 2012-ից պարտավոր են հանձնել գերմաներենի թեստը: Արտասահմանցի բժիշկների թիվը 2000-ից մինչև 2012 թվականը ավելացել է՝ 15 հազարից դառնալով 33 հազար:








































