Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն առաջինն է, որն իր պաշտոնավարության ժամանակ մասնակցել է միասեռականների շքերթին՝ տեղեկացնում է CP24-ը:
«Ինձ համար դա ԼԳՏԲ միության ևս մի հրաշալի տոն է: Ես անցած տարիներին ևս մասնակցել եմ, և դա մի տեսակ հիսթափեցնում է, որ դիտվում է մեծ գործ»,- ասել է նա:
Թրյուդոն ընդգծել է, որ դա վարչապետի համաչ ինչ-որ հատուկ քայլ չպիտի նշանակի: «Եվ այս պահից սկսած՝ դա այդպես չի դիտվի»,- ասել է նա:










































